Ամերիաբանկի հեռանկարներն այնքան էլ դրական չեն
copy image url

Ամերիաբանկի հեռանկարներն այնքան էլ դրական չեն

Ներքին 1 տարի առաջ - 17:59 04-07-2023
Ամերիաբանկի MyAmeria օնլայն-մոբայլ բանկինգ ծառայությունը չի գործում, չեն աշխատում նաև բանկի բանկոմատները։

Թեև բանկոմատները պարզաբանում են, թե ARCA-ի խնդիրն է, սակայն MyAmeria-ի դեպքում՝ ծառայության պարզաբանման մեջ նշվում է, որ խնդիրը հենց համակարգում է։

Հիշեցնենք, որ օրերս Ամերիաբանկը ուշագրավ գովազդային նյութ է հրապարակել, որում ասվում է, որ Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

Այս խիստ անհասկանալի հաղորդագրության նպատակը քաղաքացիներին բանկի դրական հեռանկարների կանխագուշակման մասին հայտնելն էր։ Ստացվում էր, որ իրականում «Ամերիայի» հեռանկարներն այնքան էլ դրական չեն։