Ամերիաբանկի բացասական հեռանկարը․ ինչպիսի գովազդային նյութ չի կարելի գրել
copy image url

Ամերիաբանկի բացասական հեռանկարը․ ինչպիսի գովազդային նյութ չի կարելի գրել

Ներքին 1 տարի առաջ - 12:59 30-06-2023
Իրեն Հայաստանի թիվ 1 բանկ համարող Ամերիաբանկը երեկ մի ուշագրավ գովազդային նյութ է հրապարակել, որում ասվում է, որ Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:



Այս հաղորդագրությունը որևէ հասկանալի ինֆորմացիա շարքային քաղաքացիների համար չի պարունակում։ Փոխարենը՝ մենք տեղեկանում ենք, որ նախկին հեռանկարը բացասական է եղել։

Հարց է առաջանում՝ իսկ ինչու չէին ասում, որ բացասական է հեռանկարը, թե վատ բաներից չեն սիրում խոսել։

Երկրորդ հարցը՝ իսկ էլ ինչն է բացասական, գուցե էլի ինչ-որ հեռանկարներ, ցուցանիշներ կան բացասական և գուցե արժե այդ մասին ասել ՀՀ քաղաքացիներին, որոնք բանկերի գերի են այսօր, մեկը վարկ ունի, մյուսը՝ ավանդային հաշիվ և այլն։

Մի խոսքով, հաղորդագրություն, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

ԱԻՆ-ի փակման լուրը գրողները լուռ նախանձում են իրենցից ավելի անտաղանդ գտնված PR-շիկներին։

Ամենից շատ դիտված