Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
copy image url

Մակրոնի հայտարարությունների պատճառով Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Արտաքին 1 տարի առաջ - 13:55 30-06-2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ: Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման և այդ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։

Դեսպանին ասվել է, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել էր՝ ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել, քան Փաշինյանը։

Ամենից շատ դիտված