Դիակը Ներքին Հանդից չեն կարողանում հանել, բայց Մայրամիկին Դուբայ ՝ քեֆի, կարողանում են հասցնել․ Նազարյան
copy image url

Դիակը Ներքին Հանդից չեն կարողանում հանել, բայց Մայրամիկին Դուբայ ՝ քեֆի, կարողանում են հասցնել․ Նազարյան

Ներքին 2 տարի առաջ - 00:28 05-11-2022
Ակտիվիստ Քրիստինա Նազարյանը գրում է․

«Աշխարհում կա՞ այլ երկիր, որտեղ զինվորի դիակը սեփական երկրի տարածքից արդեն ամսից ավել չկարողանան հանել, իսկ նույն երկրի ղեկավարի դուստրը նույն օրերին քեֆերին ինքնամոռաց պարում և ուրախանում է:

Նիկոլի իշխանության ամեն օրը 4 հայ զինվորի կյանք արժե:

Բայց նրանց համար կարևորը իրենց մասնակցած քեֆ-ուրախությունների քանակն է:

Ցանկացած` փոքր թե շատ ինքն իրեն հարգող պաշտոնյա վաղուց հրաժարական տված կլիներ, բայց ոչ արնախում թուրքի ծառան:
Դիակը Ներքին Հանդից չեն կարողանում հանել, բայց Մայրամիկին Դուբայ ՝ քեֆի, կարողանում են հասցնել :

Մայրամիկի էդ օրվա Դուբայում պարելու համար 4 հայ ա զոհաբերվել:

Այսքանը»

Ամենից շատ դիտված