Պուտինը ստորագրել է ռազմական դրության ռեժիմը խախտելու համար կալանք նախատեսող օրենքը
copy image url

Պուտինը ստորագրել է ռազմական դրության ռեժիմը խախտելու համար կալանք նախատեսող օրենքը

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 24-06-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 30 օրով կալանավորել ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ լրացումները, որոնք տուգանքներ և ձերբակալություն են նախատեսում ռազմական դրության ռեժիմի պահանջների խախտման համար, մտցվել են Պետդումա մայիսի կեսին։

Նշենք, որ ներկայումս ռազմական դրություն է սահմանված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած Դոնեցկի, Լուգանսի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում։