Պուտինը ստորագրել է արտերկրում պետական կառույցների աշխատանքի մասին «կեղծ լուրերի» օրենքը
copy image url

Պուտինը ստորագրել է արտերկրում պետական կառույցների աշխատանքի մասին «կեղծ լուրերի» օրենքը

Արտաքին 3 տարի առաջ - 09:37 26-03-2022
Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել արտասահմանում Ռուսաստանի պետական ​​կառույցների աշխատանքի մասին «կեղծ լուրերի» տարածման պատասխանատվության վերաբերյալ։
Այն, ըստ էության, լրացնում է արդեն գոյություն ունեցող օրենքը, որն արգելում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին «ֆեյքերի» հրապարակումը։
Օրենքը, ըստ էության, դադարեցրել է անկախ ԶԼՄ-ների գործունեությունը Ռուսաստանում. այն դե ֆակտո արգելում է պատերազմի մասին ցանկացած տեղեկություն և այն «պատերազմ» անվանել, եթե այն չի բխում պաշտոնական ռուսական գերատեսչություններից: Լրատվամիջոցների խմբագրությունները կա՛մ տեղափոխվել են այլ երկրներ, կա՛մ դադարեցրել են աշխատանքը, ինչպես՝ «Դոժդ»-ը (Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված) կամ «Էխո Մոսկվի»-ն:

Ամենից շատ դիտված