ՌԴ ԱԴԾ-ն Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել՝ ապստամբության կոչի մեղադրանքով
copy image url

ՌԴ ԱԴԾ-ն Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել՝ ապստամբության կոչի մեղադրանքով

Արտաքին 1 տարի առաջ - 00:30 24-06-2023
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժի նկատմամբ՝ զինված ապստամբության կոչ անելու համար։ Այս մասին տեղակացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։

Հաղորդվում է, որ Պրիգոժինի անունից տարածվող պնդումները որևէ հիմք չունեն, ուստի այդ հայտարարությունների հետ կապված` ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել` զինված ապստամբության կոչի փաստով: «Այս կապակցությամբ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով, մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ուրբաթ օրը պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից Վագներ խմբավորման թիկունքի ճամբարներին «հարվածելու» մասին բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է տեղեկատվական սադրանք։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ռուսական զորքերը շարունակում են մարտական ​​առաջադրանքներ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծի երկայնքով։