ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը ասել է, որ ՀՀ-ում նախատեսում են բացել ռուսական դպրոցներ, որոնք համապատասխանելու են կրթական ամենաբարձր չափանիշներին։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։
Ըստ Հովհանիսյանի՝ ռուսական դպրոցների բացումը Հայաստանում վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը որդեգրել է մի քաղաքականություն, որ սովետական միության փլուզումը դա ողբերգություն էր և այդ ողբերգության արդյունքները պետք է հնարավորինս ուղղել։
«Ես ինձ իրավունք եմ վերապահում գտնել, որ դա մահացու պատվաստում է Հայաստանի Հանրապետության համար»,- զրույցում ասաց վերլուծաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։