ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԹԻ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ
copy image url

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԹԻ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Ավելին 4 տարի առաջ - 21:41 18-02-2021

Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները հրապարակել են իրենց ուսումնասիրության արդյունքները, որոնք ենթադրում են, որ կաթը կարող է վտանգավոր լինել երեխաների համար, նույնիսկ հանգեցնել մահվան: Եզրակացությունները հիմնված են 1998-2018 թթ․ երեխաների մահերի վերլուծության վրա:

Ըստ The British Medical Journal-ի՝ 26% դեպքերում կաթը մահվան պատճառ է հանդիսացել: Ամենամեծ ցուցանիշը նկատվել է 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Ինչպես պարզվել է, կովի կաթի օգտագործումը պատանիների մոտ հաճախ սննդային լուրջ ալերգիա է առաջացնում: Ինչպես նաև եթե ծնողներն ու դեռահասները գիտեն գետնանուշից կամ ծառընկույզից ալերգիայի մասին, ապա այս ապրանքների կողմից առաջացած ալերգիաներից մահացությունների համամասնությունը ընկնում է, այնինչ կաթով պայմանավորված ալերգիաներից, ընդհակառակը, աճում է:

Գիտնականները նշում են նաև, որ մեծահասակների շրջանում սննդային ուժեղ ալերգիաների պատճառով գրանցված մահերի մեկ քառորդը բաժին է ընկնում հենց կաթին։