Հանդիպեցինք, ոչ թե Աբազյան Արմենի հետ, մեզ հետ հանդիպեց Սանամյան Դավիթը, ով պատասխանատու է, բայց մեզ խոստացան, որ մի քանի օրվա ընթացքում կհանդիպենք Աբազյանի հետ։ Այս մասին այսօր ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ասոյանի մայրը՝ տիկին Անահիտը։
Oragir.News-ի հարցին՝ գո՞հ են հանդիպումից, տիկին Անահիտն ասաց՝ չգիտի գոհ լինեն, թե ոչ. «Առհասարակ, ոչ մեկից էլ գոհ չենք։ Եթե գոհ լինեինք, հիմա մեր երեխեքը տանը կլինեին։ Իհարկե գոհ չենք»։
Մեր հարցին՝ 2.5 ժամ է տևել հանդիպումը Դավիթ Սանամյանի հետ, ի՞նչ է իրենց ներկայացվել, Անահիտ Ադոյանն ասաց. «Ոչ մի բան չասաց։ Լսեց, թե մենք ինչ ինֆորմացիա ունենք։ Մենք փաստերով ներկայացնում ենք, որ էս մեր էրեխեքն են, էս տեսանյութն ա, ասում է՝ դե ասում ենք, բա որ չեն հաստատում, ի՞նչ անենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։