Մերժված դերասանը նորից ցանկանում է քաղաքապետ դառնալ
copy image url

Մերժված դերասանը նորից ցանկանում է քաղաքապետ դառնալ

Ներքին 1 տարի առաջ - 15:23 12-06-2023
Tomsarkgh.am-ից Oragir.News-ը տեղեկացավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը hունիսի 26-ին իր «Քաղաքապետը» մոնոներկայացմամբ հանդես կգա Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում։

Tomsarkgh.am-ից մենք տեղեկացանք նաև, որ քաղաքացիների հետաքրքրությունը Հայկ Մարությանի ներկայացման մասով նվազել է, տոմսերը նույն արագությամբ չեն վաճառվում ինչ նախկինում։

Օragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ` Մարությանը իր դերասանական կարիերային զուգահեռ կրկին իրեն ուզում է փորձել քաղաքականության մեջ։

Մարությանը մտադրություն ունի մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, բայց թե ում հետ համատեղ Մարությանը կգնա ընտրությունների, դեռ պարզ չէ։

Փաստորեն՝ քաղաքացիները հետաքրքրություն չունեն նույնիսկ Մարությանի ներկայացումների մասով, էլ ուր մնաց քաղաքապետ ընտրեն։