Կայացել է Armenian Soccer Awards 2023 մրցանակաբաշխությունը
copy image url

Կայացել է Armenian Soccer Awards 2023 մրցանակաբաշխությունը

Սպորտ 1 տարի առաջ - 12:00 05-06-2023
Կայացել է Armenian Soccer Awards 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։

Լավագույն դարպասապահի կոչմանն է արժանացել «Ուրարտուից» Ալեքսանդր Մելիխովը։ Լավագույն պաշտպանը նույնպես նորընծա չեմպիոնի կազմից էր՝ Ժիրայր Մարգարյանը։ «Փյունիկի» կիսապաշտպան Աչտակ Դաշյանն իր դիրքում է ճանաչվել լավագույնը, իսկ լավագույն հարձակվողի կոչմանն է արժանացել իր թիմակից Լուկա Յուրիչիչը։

Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Եղիշե Մելիքյանը։

Լավագույն գոլ է ճանաչվել Արաս Օզբիլիսի հիանալի հարվածը «Արարատ-Արմենիայի» դարպասը, 2-րդ տեղում Հակոբ Հակոբյանի կրակոցն էր «Վանի» դեմ խաղում, իսկ 3-րդը Ռուբեն Եսայանի գոլը «Շիրակի» դարպասը։

Հերթական անգամ Armenian Soccer-ի վարկածով «Լավագույն հայ ֆուտբոլիստ» է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ Oragir.News-ի մարզական լրագրող Արման Առաքելյանը նույնպես մասնակցել է քվեարկությանը։