Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է․ Արա Պողոսյան
copy image url

Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է․ Արա Պողոսյան

Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:26 23-05-2023
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիմա պետք է մի դառը բան ասեմ, բայց սա իմ գիտակցած ճշմարտությունն է, ու ժամանակը կհաստատի այն...

Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու։

Բացատրեմ` ՀՀ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ ծննդյան վկայականն է, հռչակում է պետության առաքելությունը և գոյության կարեւորագույն հիմնադրույթները։ Դրանց վերացմամբ վերանում է այդ պետականությունը։

Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարտավոր են կանգնել կամ Երրորդ Հանրապետության վերածննդի համար, հրաժարվելով անձնական, խմբային և այլ տեսակի ամբիցիաներից, կամ Երրորդ Հանրապետության հետ պետք է իրենք էլ մահանան, ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ստահակին։

Երրորդ Հանրապետությունը իր հիմնադիրների համար իմ պատկերացմամբ պետք է ունենա այն նույն արժեքը, ինչ սեփական զավակը»։