Մենք չենք հանդուրժելու Արցախի շրջափակումը, նրա հայաթափման և զինաթափման փորձերը․ Ավետիք Չալաբյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:59 20-05-2023
«Սա Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանագիծն է։ Այստեղ մխրճվել է թշնամու զորքը, և ապօրինի կերպով անջատել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ դրանով շրջափակման ենթարկելով ՀՀ-ն և ԱՀ-ն։ Այսօր մենք այստեղ ենք, որ մեր բողոքի վճռական ձայնը բարձրացնենք այս ապօրինի, հակահայակական, հակամարդկային գործողության դեմ և ցույց տանք մեր վճռականությունն ու ուժը՝ հաղթահարելու այս ամեն ինչը»,- այս մասին Կոռնիձորում Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանը նշեց, որ այս ակցիան ուղերձ է թշնամուն և թշնամուն աջակցող տարբեր ուժերին և թշնամու՝ ՀՀ տարածքում գտնվող կամակատարներին։

«Մենք չենք հանդուրժելու Արցախի շրջափակումը, նրա հայաթափման և զինաթափման փորձերը։ Եթե մեր խաղաղ ուղերձը տեղ չհասնի, մեր թշնամին չհասկանա, որ նրանք պետք է հարգեն մեր իրավունքները, մեր մարդկային իրավունքները, մեր արժանապատվությունը, վաղ թե ուշ մենք այս ճանապարհը կբացենք ուժով»,- նշեց Չալաբյանը։