Ժողովուրդը դիմադրում է Արցախը Ադրբեջանին հանձնելու ստոր, պարտվողական օրակարգին․ Մենուա Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:46 20-05-2023
Oragir.News-ի հետ զրույցում «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իրենք՝ «Համախմբում» և «5165» շարժման անդամները, արձագանքելով «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության կոչին, եկել են Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք՝ մասնակցելու այնտեղ կազմակերպված հանրահավաքին։

«Հանրահավաքի նպատակը աշխարհին ցույց տալն է, որ հայ ժողովուրդը դիմադրում է Արցախը Ադրբեջանին հանձնելու ստոր, պարտվողական, հանձնվողական օրակարգին։ Հավաքի նպատակը հայոց բանակին թև ու թիկունք լինելն է, որովհետև մենք տեսել ենք վերջին շրջանում՝ երբ որ ադրբեջանական կողմից լինում են սադրանքներ, և հայկական բանակը ցույց է տալիս ուժեղ դիմադրություն, ադրբեջանցիները քթերը ջարդված հետ են շպրտվում։ Մեր նպատակն է զորակցություն հայնել հայոց բանակին և ասել, որ իրավատերը այս պայքարի, բարոյական տերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե մի խմբակ, որի հրամանով պետք է բանակը շարժվի։ Մենք եկել ենք այստեղ նաև ի զորակցություն սահմանամերձ մեր բնակավայրերի բնակչության»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում