Հնարավորինս դիմադրում են․ «ՀայաՔվեն» սարսափեցնում է ՔՊ-ին
copy image url

Հնարավորինս դիմադրում են․ «ՀայաՔվեն» սարսափեցնում է ՔՊ-ին

Ներքին 1 տարի առաջ - 09:45 12-07-2023
Իշխանությունը շատ ավելի բուռն է արձագանքում ու դիմադրում «ՀայաՔվե» նախաձեռնությանը, քան նախաձեռնության անդամները պատկերացնում էին։ Սրա միակ բացատրությունը կարող է լինել այն, որ իշխանություններն էքզիստենցիալ վտանգ են տեսնում «ՀայաՔվեի» մեջ։

Oragir.News-ը մի քանի անգամ արդեն անդրադարձել է տարբեր դեպքերի, երբ հատկապես Երևանից դուրս տարածքներում իշխանությունները փորձում են իդենտիֆիկացնել ստորագրողներին, որ հետո հալածանքի ենթարկեն, բայց խնդիրն այն է, որ նույն բանը փորձ է արվել անել նաև Երևանում։

Oragir.News-ի տեղեկություններով, Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը փորձել է տեղում ստորագրահավաք իրականացնող ներկայացուցիչներից վերցնել «ՀայաՔվեի» նախագծի ներքո ստորագրած քաղաքացիների ցուցակը։

Մերժում ստանալուց հետո՝ նա կապ է հաստատել «ՀայաՔվեի» կազմակերպիչների հետ և պահանջել, որ իրեն թույլ տալ պետճենել ստորագրած քաղաքացիների ցուցակները, մերժում ստանալուց հետո՝ սպառնացել է, որ համայնքապետարանի ներկայացուցիչը սահմանված կարգով չի ստորագրի ցուցակների տակ։

Միաժամանակ, «մուտիտի» գործում մրցակից չունեցող ՔՊ-ականները համայնքապետարանի աշխատակիցների շրջանում տեղեկություն են տարածում, թե բոլոր ցուցակները գնում են «վերև», այդպիսով համայնքապետարանի աշխատակիցներին փորձում են վախեցնել, որպեսզի աշխատակիցները չմիանան ստորագրահավաքին։