Փաշինյանից ճիշտ բան չենք լսել, որդուն էլ չենք հավատում. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:21 18-05-2023
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը տեղեկություն էր հրապարկել, թե զոհված զինծառայողների ծնողներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Ավելի ուշ ոստիկանության կարմիրբերետավորները բռնի ուժի կիրառմամբ՝ ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների 4 ծնողի: Նրանցից 3-ին երեկ երեկոյան ազատ արձակեցին, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրեցին: Գայանե Հակոբյանին գիշերը Ոստիկանության Շենգավիթի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր, որտեղ տեղի կունենա նրա և Աշոտ Փաշինյանի առերեսումը։

Օragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ո՞ւմ են հավատում՝ զոհվածի մորը, թե Աշոտ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված