«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Հայկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 44-օրյա պատերազմից հետո թողել է իր բոլոր աշխատանքները ու միացել պատերազմի հետևանքների վերցմանը, սակայն իր բոլոր գործերը բախվում են մի մեծ ու անհաղթահարելի, այդ թվում՝ հոգեբանական պատնեշի։
Oragir.News-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ խոչընդոտներն ու խնդիրներն առաջին հերթին կապված են աշխատանքի չհամակարգված լինելու հետ, առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետ։
«Մենք ամեն օր տեսնում ենք դժբախտ դեպքերը բանակում, առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված, իսկ պատերազմի հետևանքները վերացնելը միայն սոցիալական հետևանքների մասին չի։ Պատերազմի հետևանքները վերացնելը նաև այն հետևանքների ու պատճառների վերացումն է, որոնք փաստացի պարտության բերեցին մեր բանակին։
Ես կարծում եմ, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Սա նման է քնած պատերազմի և մենք յուրաքանչյուրս որոշակի իներցիայով որոշակի գործողություններ ենք անում ու էլի հասկանում ենք, որ սահմանին կրակում են։
Պապս լավ խոսք ուներ, ասում էր՝ քանի դեռ մարդիկ թնդանոթի ձայնը չեն լսում, չեն հասկանում, որ սահմանին պատերազմ է, այս պատկերացումը գուցե շատերս ունենք»։
Նա ընդգծեց, որ երբ պատերազմի ժամանակ են խոսում առաջնագծում զոհերի ու վիրավորների մասին՝ դա բնական է, բայց երբ ոչ պատերազմական գործողությունների ժամանակ են զոհեր ու վիրավորներ լինում՝ չափազանց անհանգստացնող է։
«Այս հարցերը հաճախ քննարկման առարկա չեն դառնում, քանի որ ամեն ինչ այնքան քաղաքականացված է, այնքան մեծ արձագանք է ստանում, որ կորում է բուն քննարկման առարկան։ Խնդիրների մասին, կարծում եմ, արժի խոսել։ Առհասարակ, բանակին օգնելու առումով բավական մեծ գործունեություն եմ ծավալել, որպես անհատ, թե իմ ընկերների միջոցով կազմակերպված դրամահավաքների կամ տարատեսակ սարքավորումներ ձեռք բերելու ու առաջնագիծ ուղարկելու առումով։
Պատերազմ էր, դա հասկանալի էր, յուրաքանչյուրս պետք է միավորվեինք, բայց ես այսօր էլ հանդիպում եմ մարդկանց, որոնք այսօր էլ բանակի համար բաներ են հավաքում»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ բանակը նման աջակցության կարիք չունի, քանի որ պետությունը կարող է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել բանակին՝ նա պատասխանեց, որ խոսքը պատերազմի հետևանքների մասին չէ, որ այլ առաջնագիծն ամրապնդելու կամ, օրինակ, հեռադիտակների համար գումարներ հավաքելու մասին է։
«Այստեղ լուրջ ազգային անվտանգության հարց կա, եթե այդպես չի, ապա հասարակությունը պետք է իմանա։ Եթե այդպես է ու լավ կլինի, որ հասարակությունը չիմանա դրա մասին, բայց հասարակությունն ամեն օր լսում է՝ դրա իմաստը ո՞րն է։ Մարդիկ ասում են, որ 25-30 տարիների ընթացքում ոչ մեկ ոչինչ չի խոսել, հիմա են խոսում։ Հիմա կարելի է խոսել, թե չի կարելի։ Հիմա կարելի՞ է խոսել, որ կան տարբեր դրամահավաքներ բանակի համար, թե՞ ոչ։ Եթե չի կարելի, ապա առաջ էլ ասում էին՝ բանակի մասին մի խոսեք, հետո յուրքանչյուր հաջորդ իշխանություն ասաց, որ բանակում ամեն ինչ այնքան էլ լավ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում․