Թուրքիայի ընդդիմության թեկնածուն հաղթանակի դեպքում կվերսկսի ԵՄ-ին անդամակցության գործընթացը
copy image url

Թուրքիայի ընդդիմության թեկնածուն հաղթանակի դեպքում կվերսկսի ԵՄ-ին անդամակցության գործընթացը

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 29-04-2023
Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում հաղթանակի պարագայում մտադիր է հնարավորինս շուտ վերսկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին Էրդողանի գլխավոր մրցակիցն ասել է Financial Times պարբերականին տված հարցազրույցում։

Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուն բրիտանացի լրագրողներին ասել է, որ իշխանության գալուն պես անմիջապես քայլեր կձեռնարկի Բրյուսելի հետ եվրաինտեգրման շուրջ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կպահպանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, չնայած այն բանին, որ ինքը և իր դաշնակիցները ճիշտ չեն համարում, որ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություն իրականացնի Ուկրաինայում։

Թուրք ընդդիմադիր գործիչը շեշտել է՝ թույլ չտալ Թուրքիան վերածել ավտորիտար երկրի, վերականգնել ժողովրդավարական ինստիտուտները ու սկսել լրջորեն զբաղվել երկրի տնտեսական խնդիրներով։ «Դատական ​​համակարգի անկախությունը, լրատվամիջոցների ազատությունը և խոսքի ազատությունն անհրաժեշտ է վերականգնել։ Մեր առաջնահերթություններն են ազատությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ շեշտելով, որ երկիրը չի կարող ևս 5 տարի կորցնել Էրդողանի իշխանության օրոք։

Միևնույն ժամանակ մասնագիտությամբ տնտեսագետ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ Թուրքիայում իշխանափոխության դեպքում անհրաժեշտ կլինի հասկանալ, թե ինչպիսին է երկրի իրական ֆինանսական վիճակը, քանի որ պաշտոնական թվերն իրեն վստահություն չեն ներշնչում։ Նա հավելել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի նաև Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակումը, որը «վստահություն կներշնչի ֆինանսական հանրությանը ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ արտերկրում»։

Քըլըչդարօղլուն հայտարարում է նաև, որ մտադիր է մոտ 300 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավել երկրի տնտեսություն՝ նվազեցնելով Թուրքիայում ներդրումներ կատարել ցանկացող ձեռնարկությունների համար առկա ռիսկերը։

Վերջինս միևնույն ժամանակ կասկած է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն առանց խախտումների։

«Մենք թույլ չենք տա, որ ընտրությունները գողանան։ Մենք բացարձակապես չենք վստահում ո՛չ Էրդողանին, ո՛չ էլ Բարձրագույն ընտրական հանձնաժողովին։ Հետևաբար, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատել ենք բոլոր ընտրատեղամասերը խախտումներից պաշտպանելու համար»,- ասել է Քըլըչդարօղլուն և նշել, որ ընդդիմադիր դաշինքը բազմաթիվ դիտորդների է ներգրավել ընտրություններում։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
11:32 Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
11:52 Պապիկյանը գտնվել է տանը․ մանրամասներ՝ նրա ծառայողական ավտոմեքենայի վթարից
09:03 Հայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro News
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է