Կատալոնիայում Զարեհ Սինանյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը
copy image url

Կատալոնիայում Զարեհ Սինանյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը

Ներքին 1 տարի առաջ - 23:27 26-04-2023
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կատալոնիայի խորհրդարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան և Ցեղասպանությանը նվիրված գրքույկի շնորհանդեսի արարողությանը։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահի պարտականությունները կատարող Ալբա Վերժեն, գրքույկի հեղինակ Մարթա Սիմոն։ Ելույթների ընթացքում կարևորվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, հետագա ցեղասպանությունների կանխարգելումը։

Ելույթներ են ունեցել նաև միջոցառմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները՝ շնորհակալություն հայտնելով Կատալոնիայի խորհրդարանին ամուր գործակցության համար։