Հաճելի տղամարդ էր, բայց աչքը կուշտ չէր․ քաղաքացիները՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 00:11 06-10-2023
Օրեր առաջ Oragir.News-ը հայտնել էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկայում քաղաքական հայտ կներկայացնի և կհավակնի վարչապետի պաշտոնին։

Մեր տեղեկություններով՝ նրա կողմնակիցները հանդիպումներ են ունենում որոշակի հեղինակություն և ազդեցություն ունեցող մարդկանց հետ, և փորձում հասկանալ կաջակցե՞ն արդյոք նրանք Կարապետյանին, թե ոչ։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ կցանականա՞ն, որ Կարեն Կարապետյանը նորից ստանձնի Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Հարցվածների մեծամասնությունն ասաց՝ այո, քանի որ նա լավ քաղաքական գործիչ է եղել։

«Անձամբ ես Կարեն Կարապետյանին մեծ սիրով ընդունեցի, համ շատ հաճելի տղամարդ էր, համ կիրթ էր, համ հարուստ էր, ես մտածեցի աչքը կուշտ է, բայց փաստորեն աչքը կշտանալ չունի, նորից շարունակվեցին անհամությունները, գողությունները»,- ասաց մի կին։

Մանրամանսերը՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված