Գոնե նոր ավտոբուսների շարժատառերը ճիշտ սարքեիք․ երթուղիների թարմացմանը զուգահեռ քաղաքացիները շարունակում են դժգոհել
copy image url

Գոնե նոր ավտոբուսների շարժատառերը ճիշտ սարքեիք․ երթուղիների թարմացմանը զուգահեռ քաղաքացիները շարունակում են դժգոհել

Ներքին 1 տարի առաջ - 19:02 01-05-2023
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում երեկ տեսանյութ է հրապարակվել, որից պարզ է դառնում, որ «MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության (Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս), իսկ
«Ժոնգ Թոնգ» մակնիշի նոր ավոտբուսներն էլ կսպասարկեն 48 համարի նոր ուղեգիծը (վերջնականգառներն են՝ էրեբունու Տիտոգրադյան-Խաղաղ Դոնի փողոցների հատվածն ու Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցը)։

Բնակիչների դժգոհությունը, սակայն, չի պակասում այս ամենից։ Եվ դրա վառ օրինակը հրապարակման բացասական մեկնաբանություններն են։ Մասնավորապես, օգտատերերի մեծ մասը հետաքրքրվում է, թե երբ են նոր ավտոբուսներով փոխարինվելու մնացած երթուղիները, որտեղ իրավիճակը սարսափելի է։ Օգտատերերի մի մասին զայրացրել է, որ կրկին թարմացնում են 3-րդ համարի ավտոբուսի երթուղին, քանի որ այն բոլորովին վերջերս էր փոխարինվել նոր ավտոբուսներով։ Օգտատերերից մեկն էլ, օրինակ, նշել է, որ շարժատառերը սխալ են սարքել, քանի որ ՀԱԹ-ը հապավում է և գրվում է առանց կետերի։

Որոշ մեկնաբանություններ ներկայացնում ենք ստորև․






Ամենից շատ դիտված