Զորյան ինստիտուտի` Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն այժմ հասանելի է Զորյան ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Բանավոր պատմության կենտրոնում:
Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին և մշտապես արդիականցվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ-Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին:
Ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես էլ Երևանում գործող կամ Երեւան այցելած ուսանողների, դասախոսների, հետազոտողների և գիտնականների համար: