Շիրխանյանին 7 հազար դոլար եմ տվել՝ որդուս Բաքվի բանտից իբրև թե ազատելու համար․ Նաիրա Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 21:19 18-04-2023
Tert.am-ի փոխանցմամբ՝ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ 44-օրյա պատերազմում նահատակված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանն ասել է, որ Շիրխանյանին 7 հազար դոլար է տվել՝ որդուն Բաքվի բանտից իբրև թե ազատելու համար:

«Քննչականը քանիցս կանչել է առերեսման, Վահան Շիրխանյանը չի ներկայանում։ ՔԿ-ն, որը 5 վայրկյանում ում ասես բերման կենթարկի, չի կարողանում այդ ճիվաղին բերել առերեսման։

Այն մարդը, որին Շիրխանյանը ներկայացրել է որպես նախկին հետախույզ, և որն իբր պետք է զբաղվեր որդուս ադրբեջանական բանտից ազատելով, հիմա բռնված է։ Շիրխանյանն ինքն է նրան բերել, ներկայացրել, համոզել է ինձ ու նախաձեռնել այդ աֆերան։ Հիմա նրան բերման չեն ենթարկում, քանի որ իշխանության գլխավոր վայրահաչողներից է՝ երկրորդ ու երրորդ նախագահների վրա, իշխանության մարդն է»,-նշել է Մելիքյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։