Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով 20 մարդ է ձերբակալվել
copy image url

Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով 20 մարդ է ձերբակալվել

Արտաքին 2 տարի առաջ - 14:15 18-04-2023
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով ձերբակալել է 20 մարդու։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հտեղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալված անձինք Իրանի հատուկ ծառայությունների հրահանգով կրոնական քողի տակ հանցավոր գործունեություն են ծավալել։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ նշված անձինք կրոնական սնահավատության և կրոնական քարոզչության միջոցով Իրանի օգտին թմրանյութերի զանգվածային վաճառք են կազմակերպել։ Նշվում է, որ նրանց նպատակն էր հարձակվել Ադրբեջանի աշխարհիկ արժեքների վրա, վերահսկել ադրբեջանցի երիտասարդներին և նրանց թմրամոլ դարձնել։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նաև ձերբակալվածների լուսանկարները։

Նշենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Բաքուն պարբերաբար հայտնում է իրանական լրտեսական ցանցերի անդամների բացահայտման և ձերբակալման մասին։