Որևէ կառույցի էլ չեմ վստահում, հույսս հայ զինվորն է․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:22 17-04-2023
Oragir.News-ն այսօր հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ պարզելու համար մեր հայրենակիցների կարծիքը, թե կգերադասեին, որ ՀՀ սահմանները վերահսկվեին ԵՄ առաքելությա՞ն, թե՞ ՀԱՊԿ կողմից։

Քաղաքացիների մի մասը ԵՄ կողմնակիցն էր, մյուսը համոզմունք ուներ, որ այդ առաքելությունը պետք է կատարի ՀԱՊԿ-ն։ Մեր զրուցակիցների մի մասն էլ համզմունք հայտնեց, որ որևէ կառույցի ու երկրի վրա հույս դնել պետք չէ։

«Մեզ որևէ մեկը հետաքրքիր չէ, քանի որ մենք տեսանք, թե իրականում ինչ է կատարվում։ Իմ տղան էլ մասնակցել է պատերազմին ու փառք Աստծո, վերադարձել է։ Հույս չպետք է դնենք թե՛ մեր ղեկավարության, թե՛ որևէ այլ ուժի վրա։ Ամեն դեպքում, մենք պետք է զգոն լինենք ամեն հարցում, ու այդ հույսը դնենք միայն մեր զինվորների վրա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։