Ուղիղ եթեր
Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը, ցուցարարները կակտիվացնեն պայքարը
copy image url

Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը, ցուցարարները կակտիվացնեն պայքարը

Արտաքին 2 տարի առաջ - 15:45 15-04-2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց օրինագիծը, որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական ամսագրում։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

Հաղորդվում է, որ ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել էր բարեփոխումների նախագիծը։ Այս որոշումից հետո Ելիսեյան պալատը խոստացավ, որ նախագահ Էմանուել Մակրոնը 48 ժամվա ընթացքում կստորագրի կենսաթոշակային բարեփոխումների օրենքը, ինչն արդեն տեղի է ունեցել։

«Այսպիսով, Սոցիալական ապահովության օրենսգիրքը փոփոխվում է. Առաջին պարբերությունում «վաթսուներկու» բառը փոխարինվել է «վաթսունչորս» բառով»,- նշվում է օրենքում։

Հիշեցնենք, որ Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումներն անվանել էր իր աշխատանքի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Մարտի 22-ին տված հարցազրույցում նա հույս էլ հայտնել, որ այն կգործի մինչև տարեվերջ։

Ֆրանսիայի կառավարությունը բարեփոխումը ներկայացրել էր որպես սոցիալական ապահովության բյուջեի նախագծում փոփոխություններ։ Ձախ և ծայրահեղ աջ պատգամավորները մեղադրել են իշխանություններին առանց խորհրդարանի հաստատման օրինագծերն ընդունելու հնարավորությունը չարաշահելու մեջ։ Խորհրդարանի ստորին պալատի անդամները փորձել են կասեցնել բարեփոխումները՝ պաշտոնանկ անելով վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը, սակայն այդ փորձերը ձախողվել են։

Դրանից հետո երկրում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների։ Միայն Փարիզում տարբեր տվյալներով շուրջ 4000 մարդ է հավաքվել քաղաքապետարանի մոտ։ Որոշ ցուցարարներ փողոցում սկսել են հրկիզել աղբամաններն ու հանրային գույքը։

Ֆրանսիայի նախագահի որոշմանը արձանգել են նաև երկրի արհմիությունները՝ կոչ անելով ավելի շատ բողոքի ցույցեր կազմակերպել: Վերջինս օրերին ոստիկանության հետ բախումներն ու անկարգությունները չեն դադարում։ Ամենակատաղի բախումները եղել են մայրաքաղաքում, որտեղ նախօրեին ավելի քան 100 ցուցարար է բերման ենթարկվել։ Ակտիվիստներն ասում են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, իսկ մայիսի 1-ին նոր զանգվածային ցույց են խոստանում։








Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ
09:15 Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին