Մեր զինվորների ցավը տանեմ, կանգնած են
copy image url

Մեր զինվորների ցավը տանեմ, կանգնած են

Ներքին 2 տարի առաջ - 22:44 13-04-2023
«Տեղ գյուղում սովորական իրավիճակ է։ Տեղի ունեցած միջադեպից հետո ի՞նչ իրավիճակ կարող է լինել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի Տեղ գյուղի բնակիչ, ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Իր խոսքով՝ քայլեր են ձեռնարկվում՝ վերջին իրադարձությունները հետագայում բացառելու ուղղությամբ։

«Ամեն ինչ էլ արվում է։ Մեր զինվորի ցավը տանեմ, կանգնած են»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով։ Դպրոցը գործում է։ Իր երեխան նույնպես այսօր կրթական հաստատություն է այցելել։

«Այդ տարածքում գյուղացիները դեռևս որևէ բան չեն անում։ Այդտեղ չեն թողում գնալ, արգելվում է։ Գյուղից դեպի առաջ գնալու, մեր հողերի վերցրած տեղը գնալն արգելված է։ Բայց մնացած առումով մարդիկ նորմալ գնում-գալիս են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված