Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը. ԵՄ
copy image url

Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը. ԵՄ

Արտաքին 2 տարի առաջ - 19:30 12-04-2023
Եվրամիությունը հայտարարություն է տարածել նախօրեին Հայաստանի Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և վերջինս որակել որպես զինված բախումներ։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

Հաղորվում է, որ ԵՄ-ն ափսոսանք է հայտնել նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի շրջանում տեղի ունեցած զինված բախումներ համար, որոնց հետևանքով մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել և վիրավորել։ «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը, երկու կողմեր ուժերը պետք է դուրս բերվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա, որպեսզի ապագայում նման միջադեպեր թույլ չտան»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ ԵՄ-ն կոչ է անում հարգել նախկինում ձեռք բերված պարտավորությունները, այդ թվում՝ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի: Եվրոպական կողմը միևնույն ժամանակ հորդորել է ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել այս գործընթացին։

«Մենք կրկին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և բոլոր վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։



Ամենից շատ դիտված

23:25 Մադամ Էրատոն Եռաբլուրում կանցերտ ա տվել, զոհվածների ծնողներին սպառնացել՝ «դեռ կտենան իրանց հալը»․ Արամ Գևորգյան
18:13 Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. ԲԿ-ի պարզաբանումը
21:47 Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա Խարլապը
18:30 Մոմավառություն` Սոնա Մնացականյանի հիշատակին. ՈւՂԻՂ
20:15 Փաշինյանի հեռացումից հետո Սոնա Մնացականյանի մահվան մեղավորները պատժվելու են. Աննա Գրիգորյան
19:10 Բոլոր երկրներում բանանն առանց հերթի անցակետն անցնում է, իսկ ՀՀ–ում 5 օր կարող է մաքսազերծվել․ ներկրող 
23:44 «Սահմանազատված» Ոսկեպարի բնակիչներն ընտանիքներով արտագաղթում են
17:56 102-րդ ռազմակայանի զինվորներն Ալավերդիում մասնակցեցին ծառուղու հիմնմանը
17:46 Իրանում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 516-ի
19:28 Արցախցիների դեմ ատելության խոսք տարածողները պետք է պատժվեն․ Լիլիթ Գալստյանը հաղորդում է ներկայացրել