Արարատի մարզում ավտովթարի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում ավտովթարի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:25 16-11-2023
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված