Այսօր Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, հայ գրականագիտության երախտավոր Կիմ Աղաբեկյանի ծննդյան օրն է։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղաբեկյանը հայագիտության հանդեպ ունեցած իր նվիրումի համար արժանացել է բազում պարգևների․ Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալ, Ակսել Բակունցի անվան հուշամեդալ, ԵՊՀ ոսկե մեդալ։

Նա համալսարանի շուչն ու ոգին էր, իր ուսանողների համար՝ ոգեշնչման աղբյուր, կրտսեր կոլեգաների համար՝ լավագույն օրինակ։
Աղաբեկյանը ծնվել է Գորիսի շրջանի Հարճիս) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսել է համալսարանում։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։

Աղաբեկյանը մենագրություններ է նվիրել Հակոբ Օշականի, Հրանտ Մաթևոսյանի, Գուրգեն Մահարու ստեղծագործությանը։
Պրոֆեսորը մահացել է 2020 թ․։