Ադրբեջանցին որակազրկվել է․ Կարապետ Մանվելյանի հաջորդ մրցակիցը թուրք է
copy image url

Ադրբեջանցին որակազրկվել է․ Կարապետ Մանվելյանի հաջորդ մրցակիցը թուրք է

Սպորտ 2 տարի առաջ - 18:52 13-03-2023
Ինչպես հայտնել ենք, տհաճ միջադեպ է գրանցվել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Ռահիմ Հասանովն անմիջապես որակազրկվել է։

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն»,- հայտնում է ՀԸՖ-ն։

Նշենք, որ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Կարապետ Մանվելյանի մրցակիցը թուրք Էմին Չակիրն է։