Ադրբեջանցի ըմբիշը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
copy image url

Ադրբեջանցի ըմբիշը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել

Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 12:49 03-07-2022
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանին 3։2 հաշվով պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։