Հայաստանը Freedom House-ի կողմից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում
copy image url

Հայաստանը Freedom House-ի կողմից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:40 09-03-2023
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի «Ազատությունն աշխարհում» թեմայով իր ամենամյա զեկույցը։


Հաղորդվում է, որ զեկույցում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր: Նախորդ տարվա զեկույցում ևս Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

Հայաստանի հարևան երկրներում առկա է հետևյալ պատկերը՝ Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում է՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր, Վրաստանը՝ «մասամբ ազատ» երկրների ցանկում է՝ 58 միավորով: Թուրքիան ևս դասվել է ոչ ազատ երկրների շարքում՝ 32 միավորով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին: «2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել»,- ասվում է փաստաթղթում: