«Մարտական դիրքում է մահացել ԵԿՄ անդամը, բայց դա դժբախտ պատահար է եղել։ Կրակոց բան չի եղել, թշնամու սադրանք չկա։ Հրազդանի տղաներից է եղել։ ԻՆձ հասած տեղեկության համաձայն ուժեղ քամու ժամանակ ընկել է քարերի վրա ու գլխի լուրջ վնասվածք ստացել»,-
Oragir․News-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։
Մխիթարյանը կոչ է անում պաշտոնական պատասխանից առաջ կեղծ լուրեր չտարածել։
Նշենք, որ մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ ՀՀ մարտական դիրքերից մեկում Երկրապահ կամավորական միության անդամ է մահացել:
Oragir․News-ի հետ զրույցում լուրը հաստատեց նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Արամ Թորոսյանն այլ մանրամասներ չի հայտնում։
Նա նշում է միայն, որ ԵԿՄ անդամի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։