Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները. Փաշինյանի ուղերձը՝ Դիվանագետի օրվա առթիվ
copy image url

Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները. Փաշինյանի ուղերձը՝ Դիվանագետի օրվա առթիվ

Ներքին 2 տարի առաջ - 10:47 02-03-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:

1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։

Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։

Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։

Ամենից շատ դիտված