Կանադան թողարկել է COVID-պատվաստանյութ՝ ավելի քան 70% արդյունավետությամբ
copy image url

Կանադան թողարկել է COVID-պատվաստանյութ՝ ավելի քան 70% արդյունավետությամբ

Արտաքին 3 տարի առաջ - 15:48 08-12-2021

Կանադական Medicago պատվաստանյութեր արտադրողը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը 71%-ով արդյունավետ է: Նման տվյալներ են ստացվել կլինիկական փորձարկման երրորդ փուլի ժամանակ, հաղորդում է The Star-ը։

Medicago-ի հաշվետվության համաձայն՝ պատվաստանյութի երկու դեղաչափերը 71 տոկոսով պաշտպանում են կորոնավիրուսի ուսումնասիրված բոլոր տարբերակներից և 75 տոկոսով՝ «Դելտա» շտամից: Այնուամենայնիվ, հաշվետվությունըը դեռևս փորձաքննության գնահատականի չի արժանացել այլ գիտնականների կողմից:

Ընկերությունը հայտարարել է, որ պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցություններ չեն եղել, և կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են մեղմ ձևից մինչև միջին:

Ընկերությունը հույս ունի, որ իրենց պատվաստանյութը կլրացնի Pfizer և Moderna պատվաստանյութերը, որոնք ներկայումս օգտագործվում են Կանադայում: