Թափառող շների հարցը սուր է, բայց ոչ միայն Շիրակի մարզում․ Սանոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:39 01-03-2023
«Հարցը սուր է ոչ միայն Շիրակում, այլև ողջ ՀՀ-ում։ Այն համայնքների տիրույթում է։ Բայց կան դժվարություններ։ Խոշորացման սկզբնական փուլում եղածին ավելանում էր ֆինանսական հարցը, բայց հիմա հարցը ոչ այնքան ֆինանսական է, որքան կազմակերպչական է։ Ովքե՞ր պետք է դա իրականացնեն։ Շատ համայնքներ մրցույթներ են նախաձեռնել, որպեսզի ընկերությունները գործընթացն անեն, բայց համայնքների փորձը հիմնականում բացասական է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի դիտարկմանը, որ Շիրակի մարզի բոլոր համայնքներում բնակիչները բարձրաձայնում են թափառող շների խնդիրը։

Նախարարը նշեց, որ, ցավոք, չկան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք կմասնակցեն մրցույթների և գործընթացը կիրականացնեն․ «Մտածում ենք մարզային նշանակության կառույցներ ստեղծել, բայց իրավական խնդիր կա։ Բնապահպանական հարցեր էլ կան»։