Տիգրան Ավինյանը կենդանասերների հետ քննարկել է թափառող շների հետ կապված խնդիրները

Ներքին 2 տարի առաջ - 23:43 17-01-2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում: Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում, խնդիրը հնարավոր կլինի լուծել: