Չկարողացան 21 հոգու դեմ գնան, դրա համար նախօրոք սպանել են, նոր վառել․ ես հայ մայրերին կոչ եմ անում՝ չթողեք ձեր երեխեքը գնան ծառայելու
copy image url

Չկարողացան 21 հոգու դեմ գնան, դրա համար նախօրոք սպանել են, նոր վառել․ ես հայ մայրերին կոչ եմ անում՝ չթողեք ձեր երեխեքը գնան ծառայելու

Ներքին 2 տարի առաջ - 13:43 20-02-2023
Ծնողը դռնեդուռ է ընկել, որ մի բան իմանա, դեպքից մեկ ամիս անցել է, ի՞նչ գիտենք մեր երեխեքի հետ կապված: Մենք պետք է մեր տներում նստած, բերեն մեզ ասեն՝ սենց ա եղել, ոչ թե ծնողը սուգը թողած գա ընկնի դռնեդուռ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի՝ Գոռ Մարտիրոսյանի մայրը:

«Ես Գոռի հետ խոսել եմ ամսի 17-ին, ամսի 18-ին տատիկի հետ է խոսել: Ամեն ինչ նորմալ է եղել, իրենք տղերքով շատ լավ են եղել, ոնց որ մի մոր երեխեք լինեն: Չկարողացան 21 հոգու դեմ գնան, մի վնաս տան, դրա համար նախօրոք սպանել են, նոր վառել: Ո՞վ է դրա պատասխանը տալու:

Վառողն ով է եղել, թող բացահայտեն, արդար դատաքննություն անեն: Ո՞վ որոշեց, որ մեր երեխեքը պետք է չապրեն: Մենք չենք հավատում, որ մեր երեխքը հրդեհից են մահացել, դա նախօրոք կազմակերպված սպանություն է եղել, նախօրոեք սպանել են, հետո նոր վառել են: Մեր երեխեքը դուրս էին գալու, թեկուզ գլուխ, ոտք վառվելով դուրս էին գալու: Մենք ոչ մի զոհ չէինք ունենալու: Նրանք պատը կծակեին, դուրս կգային»,- ասաց նա:

Մեկ այլ ծնող էլ հավելեց. «15 երեխու արյունն իրենք չեն մարսելու: Մենք չենք հավատում, ի՞նչ բերին, մեզ տվի, մոխրացած մարմիննե՞ր: Ամեն վայրկյան սպասում ես, որ հեսա դուռը կբացվի երեխեդ կգա, հեռախոսը կզանգի: Ես հայ մայրերին կոչ եմ անում չթողեք ձեր երեխեքը գնան ծառայելու, որ մեր վիճակում չհայտնվեն»: