Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից, որպես մոդել ու բլոգեր ներկայացող Անիտա Հարությունյանը, որ երեկ
ներխուժել էր Oragir.News-ի խմբագրություն, դեռևս նախորդ տարի մի շարք վիրավորանքներ է հնչեցրել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հասցեին, նրանց անվանել թուրք։
Oragir.News-ի ընթերցողները տեսանյութ են տրամադրել, որտեղ Անիտա Հարությունյանը ատելության խոսք է տարածում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ նրան դուր չի եկել զոհված զինծառայողների ծնողների և Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը։ Նա այդ ամենը որակել է վարչապետի որդու առևանգում և այսպիսի հայտարարությամբ հանդես եկել։
«Ես մեծ հույս ունեմ և համոզված եմ, որ իրենց զոհված տղաների մայրեր կոչածները, որ իրենք նույնիսկ շատ հեռու են զոհված տղայի մայր լինելուց, խստորեն պատժվեն։
Ես ուզում եմ, որ իրենք երբեք արևի երես չտեսնեն և ցմահ ազատազրկվեն, և դա դաս լինի բոլոր մարդկանց, որ սրանից հետո իրենց մտքով չանցկացնեն, ինչ-որ մի երեխայի առևանգեն, կամ ինչպես իրենք են կոչում դա՝ խաբել, նստեցնել մեքենան։
Ես ահավոր շատ զայրացած եմ այն փաստի վրա, որ կարող են երկրի ղեկավարի երեխաներից մեկին գողանալ։
Խեղճ տղային նստեցրել էիք ավտոն, ո՞ւր տանեիք։ Ես օրեցոր հասկանում եմ, որ դուք թուրք եք, ընդդիմադիրներն էլ ձեզ պես թուրք են։
Ոչինչ չունեմ էլ ասելու, որովեհետև չեմ ուզում իջնել ձեր մակարդակի։
Հորդորս իրավապահ մարմիններին, որ ամենայն խստությամբ, Քրեական օրենսգրքի ամենաբարձր կետով դատել ձեզ, որ իմանաք՝ երեխա գողանալ, խաբել, զոռով նստեցնել մեքենա, մարդուն տանել․․․ Տականքներ, ձեր երեխաների հետ պետք է․․․ Այսինքն՝ ձեր երեխաները մեռել, գնացել են։
Կամ որ մեկ-մեկ ասում են՝ մեր երեխաներին տարան, սպանեցին։ Ձեր երեխաները գնացին հայրենիքի համար զոհվեցին, հարգեք գոնե դա, ձեր երեխաներին, որ ուզենային սպանեին, կգային, ձեր տնից կտանեին, մի տեղ կսպանեին։ Ձեր երեխաները գնացել են հայրենիքի համար զոհվել են, դա պետք է լինի պատիվ, պետք է հպարտ քայլեք, ոչ թե ձեր երեխաների անունը քցեք, էս ի՞նչ եք անում»,- տեսանյութում ասում է Փաշինյանի աջակից Անիտա Հարությունյանը։
Նույն տեսանյութում նա նաև դիմում է իր ուղերձի տակ՝ մեկնաբանությունների բաժնում, իրեն քննադատող օգտատերերին․
«Հարգելիներս, այդքան լավ է առևանգումը, եկեք ես ձեզ առևանգեմ, տանեմ շպրտեմ գետի մեջ, վառեմ, պրծնեմ։ Էնքան լավ կլինի, որ նման թափթփուկներն առհասարակ չխառնվեն քաղաքական գործերի մեջ, որովհետև ոչինչ չեն հասկանում»։