Երեկ ոստիկաններն «ազատագրեցին» Երևան-Աշտարակ ավտոմայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքն այն «զավթած» բնակիչներից․ Հեքիմյան
copy image url

Երեկ ոստիկաններն «ազատագրեցին» Երևան-Աշտարակ ավտոմայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքն այն «զավթած» բնակիչներից․ Հեքիմյան

Ներքին 2 տարի առաջ - 00:19 18-02-2023
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ոստիկաններն «ազատագրեցին» Երևան-Աշտարակ ավտոմայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքն այն «զավթած» բնակիչներից: Իրականում, վերջիններս կարեկցության են արժանի, սակայն ....

Երբ նայում էի շենքի «ազատագրման» տեսանյութը, լսեցի, որ շենքի բնակիչները (գոնե՝ նրանցից ոմանք) փաստացի արդարացնում էին ոստիկանների գործողությունները: Վերջիններիս կարծիքով, «ոստիկանները մեղավոր չեն, որովհետև նրանք հրաման են կատարում»:

Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա՝

ոստիկանները մեղավոր չեն, քանզի ոստիկանապետի հրամանն են կատարում,

ոստիկանապետը մեղավոր չէ, քանզի ՊՆ նախկին շենքը ՊԵԿ-ին փոխանցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումն է կատարում,

ՀՀ Կառավարությունը մեղավոր չէ, քանզի այդպես է Փաշինյան Նիկոլը որոշել,

Փաշինյան Նիկոլը մեղավոր չէ, քանզի ընտրություններին մասնակցած ՀՀ բնակչության մեծ մասն իրեն է ընտրել,

ընտրություններին մասնակցած ՀՀ բնակչության մեծ մասը մեղավոր չէ, քանզի նրան թվում էր, որ նախկիններն են մեղավոր,

նախկինները մեղավոր չեն, քանզի ամեն գնով Ղարաբաղն էին պահում,

Ղարաբաղը մեղավոր չէ, քանզի այն Ադրբեջանին Ստալինն էր տվել .....

Այսպես մենք կհասնենք Ադամին և Եվային:

Տարօրինակ բնակիչներ ունի Հայաստանը: Բոլորից բողոքում են, սակայն որևէ մեկը մեղավոր չէ:

Եվ, ուրեմն, բոլորս միասին՝

ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ է, ՈՍՏԻԿԱՆԸ ՄԵՐՆ Է ....»։

Ամենից շատ դիտված