Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
copy image url

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 14-02-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը։

«Մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Կողմերն ամենաբարձր մակարդակով վերահաստատել են իրենց տրամադրվածությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հարցում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին։