Ջեյհուն Բայրամովն ու Ժան–Իվ Լե Դրիան քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
copy image url

Ջեյհուն Բայրամովն ու Ժան–Իվ Լե Դրիան քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 11:26 17-05-2021

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան–Իվ Լե Դրիանի միջև:

Minval.az-ը հայտնում է, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Բայրամովը նշել է, որ «միջոցառումներ են ձեռնարկվել Հայաստանի հետ սահմանի ամրապնդման համար»: Վերջինս ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է սահմանային դիրքերում ադրբեջանցի սահմանապահների տեղակայման մասին:

Ամենից շատ դիտված