Հայոց բանակն այսօր ղեկավարում է մի մարդ, որը զիվորական ծառայության ընթացքում դանակահարել է իր սպային և դատվել․ Էդգար Ղազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:46 28-01-2023
Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերտվել, որին կհաջորդի երթ։

Լրագրողների հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ասաց․ «Հայաստանի բանակային զորամիավորումները իրենց պլանային ներքին զորավարժությունները չեն անցկացնում։ Այսինք՝ ամեն բանակային կորպուս տարին մեկ անգամ պետք է զորավարժություն անցկացնի, գնդերը պիտի զորավարժություններ անցկացնեն։ Չեն կազմակերպում։ Դիտմամբ են անում դա, որ հայտարարեն՝ թույլ ա մեն բանակը, չի կարողանում պաշտպանել մեր երկիրը, դրա համար ցանկացած պայման, որ մեր առաջ դնում են, մենք էդ պայմաններին պիտի համաձայնենք։ Ո՞վ ա էսօր բանակը ղեկավարում․ մի մարդ, որ զինվորական ծառայության ընթացքում դանակահարել է իր սպային ու դատվել է։ 6 ամսից ավելի էր, մեր Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր»։

Խսելով բանակի տոնը նշելու մասին՝ Էդգար Ղարայանն ասաց․ «Չգիտես ինչու 2022 թ․՝ բանակի 30-ամյակի օրը, Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հիվանդացան 5 օրով։ Ընդ որում, ամբողջ աշխարհը քովիդից լավանում է 15 օրում, սրանք՝ 5։ Ու էդ 5 օրը համընկել էր բանակի 30-ամյակի օրվա հետ։ Ու այնքան հիվանդ են եղել, որ ուղերձներ չեն հղել։ Ոստիկանության պետը ուղերձ չի հղել, պաշտպանության նախարարը ուղերձ չի հղել։ Սա դիտավորություն չէ՞։ Այս հավաքի իմաստն այն է, որ ցույց տանք՝ բանակը իշխանությանը չի, ուղղակի մեր բանակը հայտնվել է թշնամու ճանկերի մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի