Ալիևի ասուլիսը պատերազմի ռիսկեր է պարունակում, պատերազմ, որը պետք է իրականացվի Երևանում․ Էդգար Ղազարյան
copy image url

Ալիևի ասուլիսը պատերազմի ռիսկեր է պարունակում, պատերազմ, որը պետք է իրականացվի Երևանում․ Էդգար Ղազարյան

Ներքին 3 տարի առաջ - 13:36 17-01-2022

Այսօր «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հյուրն էր հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական անվտանգային խնդիրներին՝ Ղազարյանը նշեց․

«Փաշինյանը ակնհայտորեն ասում է, որ մենք պետք է գնանք խաղաղության, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամություն անենք։ Այդ բարեկամության ճանապարհը ցավոտ է լինելու, մենք պետք է համբերատար լինենք, պետք է զոհվեն մեր զինվորները, պետք է զիջենք մեր տարածքները, որպեսզի կարողանանք խաղաղության դարաշրջան բացել։ Բայց Ալիևը ընդամենը 1 ամիս առաջ, երբ Փաշինյանի շնորհիվ հնարավորությոուն ունեցավ իր 60-ամյակը նշել Հադրութում և Շուշիում, նոր զորամասի բացման ժամանակ հայերի մասին խոսելիս ասում էր «նենգ թշնամին»։

Ինչ բարեկամության մասին է խոսքը նրանց հետ, ովքեր մեզ համարում են նենգ թշնամի։ Դրան հաջորդում է Ալիևի մամուլի ասուլիսը, որը իր մեջ պատերազմի նոր ռիսկ էր պարունակում, ընդ որում պատերազմ, որը պետք է իրականացվի Երևան քաղաքում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի