Չկա վստահություն, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնվելու են լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները․ Էդգար Ղազարյան
copy image url

Չկա վստահություն, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնվելու են լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները․ Էդգար Ղազարյան

Ներքին 3 տարի առաջ - 14:12 20-02-2022
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Երևանում կայանալու է Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաջորդ շաբաթ Երևանում կայանալու է Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու են պատվիրակներ ինչպես ԵՄ պետություններից, այնպես էլ «Արևելյան գործընկերության» երկրներից։ Դրա շրջանակներում առաջիկա երկուշաբթի օրը ծրագրված է Վեհաժողովի պատվիրակների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի (դեսպան Անդրեա Վիկտորինի) ու Եվրոպական այլ պետությունների դեսպանների հանդիպումը «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ։

Հաշվի առնելով «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» ընտրության հարցում ԵՄ պատվիրակության կողմից ցուցաբերվող խիստ սուբյեկտիվ մոտեցումը՝ չկա վստահություն, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնվելու են լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող վիճակի հետ։
Նշված պատճառով հայտարարում եմ, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին ժամը 17։30-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանում եվրոպական արժեքների պահպանության հարցում ԵՄ պատվիրակության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։

Ակնկալում ենք նույն մտահոգությունը կիսող քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին