Ինֆորմացիա ունենք, որ շատ զինվորականներ ուզում են դուրս գալ  բանակից ու մտնել պարեկային ծառայություն․ զոհվածի ծնող

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:21 26-01-2023
Էն, ով քանդում է բանակը, ով դավաճանեց մեր տղաներին ու տարավ սպանդի, և այդ սպանդը շարունակվում է՝ վերջին դեպքերը Ազատ գյուղի այդ մասին են վկայում, իրավունք չունի այցելել Եռաբլուր։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի դիմաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Հետևողականորեն իրենք բանակը քանդելու պրոցեսի մեջ են։ Եվ եթե ուշադրություն դարձրել եք, կառավարության նիստերին համարյա ամեն անգամ, անունը դրա չեմ ուզում տալ, անընդհատ ասում է՝ տեսեք ոստիկանական ինչ համակարգ ենք ստեղծում, նոր պարեկների խմբեր ենք ստեղծում, ամեն անգամ ոգևորված ու միշտ ոստիկանություն, բայց մի անգամ չի խոսել բանակի մասին, չի եղել, որ զինվորի մասին խրախուսական մի բան ասի, ոգևորի, էնտեղից կտրում ոստիկաններին է պարգևատրում։ Եվ նաև ինֆորմացիա ունենք , որ շատ զինվորականներ ուզում են դուրս գալ բանակից ու մտնել պարեկային ծառայություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բանակը նպատակային և հետևողականորեն քանդում են։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում