Թե ինչի Խուդինյանը վերցրեց իր վրա, ոչ մեկս չենք հասկանում. զոհվածի ծնող

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:46 26-01-2023
Այսօր առերեսում է տեղի ունենում Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ, վերջերս պարզ դարձավ, որ ինքն է հրաման տվել զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների Վիգեն Ազատյանը։

«Սեպտեմբերի 23-ին անձամբ ես եմ խոսել Խուդինյանի հետ այն մասին, թե ով է հրամանը տվել, հայհոյանքները օրհանքն էին այդ խոսակցության մեջ, որ հասկանանք, ով է տվել հրամանը, հիմա չգիտենք՝ ինչ տարբերակով հայտնի դարձավ, որ Խուդինյանն է տվել։ Ինքը քիչ առաջ դրսում էր ու անձամբ 7 ծնողի ասաց, որ նման հրաման չի տվել։ Առերեսման ընթացքում կարմիր բերետավորներրից մի քանի հոգի ասել են, որ ինքն տվել, մենք կասկածում ենք, որ Արթուր Խուդինյանից բացի նրա հետ այնտեղ գտնվող այլ բարձաստիճան պաշտոնյաներ են տվել այդ հրամանը, բայց ինչու Խուդինյանը վերցրեց իր վրա, ոչ մեկս չենք հասկանում։ Մենք կասկածում ենք Փաշինյանի անվտանգության պետի վրա, անունը չգիտեմ»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Ամենից շատ դիտված