26 հերոսներ ճանաչվեցին տուժող.Փաշինյանի համար ավելի անվտանգ կլինի, եթե կալանավորվի․ զոհվածի ծնող

Ներքին 2 տարի առաջ - 16:57 03-05-2022
Դատախազությունից այսօր ստացվել է որոշում, ըստ որի՝ թվով 26 հերոսներ ճանաչվել են տուժող: Այս մասին հայտնել են զոհված զինծառայողների՝ օրեր շարունակ Դատախազության շենքի դիմաց ակցիա իրականացնող ծնողները։

«Մենք այսօր դատախազությունից ստացանք որոշում, որին համաձայն՝ մեր թվով 26 հերոսներ ճանաչվել են տուժող»։ Ծնողը ներկայացրեց որոշումից մի հատված․ վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։ «Որքանով որ ես տեղյակ եմ, ՀՀ-ում ամենաբարձրաստիճան անձը վարչապետն է, նա, ով ԱԺ բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ միակ պատասխանատուն և մեղավորը ինքն է։ Մենք դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի ՀՀ ամենաբարձրագույն պաշտոնատար անձինք ներգրավվեն որպես մեղադրյալ և նշված գործով հարցաքննեն»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին